...

Հայկական Արհեստական բանականությունն ընդդեմ Նիկոլի

Հայկական Արհեստական բանականությունն ընդդեմ Նիկոլի

Արհեստական բանականությունը (ԱԲ կամ AI) արդեն տևական ժամանակ է՝ գրավել է աշխարհը, բայց քչերը գիտեն, որ «Չորրորդ իշխանությունը», տևական ժամանակ զբաղվելով արհեստական բանականության՝ զուտ հայկական մենթալիտետին համահունչ ծրագրերի մշակմամբ, վերջապես ավարտին է հասցրել աշխատանքների նախնական փուլը և արդյունքում ստացել AI սեփական տարբերակը՝ «ՔԱ» («Քյասար Ասած») պայմանական անվանմամբ։ 

Եվ ահա, որպես փորձնական առաջադրանք, այսօր ՔԱ-ին հանձնարարել էինք վերլուծել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2008 թ․ մարտի 1-ի իրադարձությունների գործով Ազգային ժողովում արտասանած ելույթը (սկզբնաղբյուրը՝ Առավոտ): ՔԱ-ի պատասխանն այսպիսին էր․

«Ելույթի հիմնական թեզերը․ 

1․ Վաբշե տը Ռոբիկն ու Սերժիկը էդ դեպքերի համար հեչ մեղավոր չեն։

2․ Բայց եթե պետք ա՝ ցանկացած պահի նենց կանենք, որ վաղեմության ժամկետ-բան խառնենք իրար ու դրանց սաղին նստացնենք։ Ոնց որ շեֆը կասի։

3․ Նենց որ՝ հանկարծ մտքներով չանցնի դուրս գալ քաղաքականությունից։

4․ Եթե զոհերի հարազատներից-բանից էլի դժգոհություններ կան՝ շուխուռ մի՛ դրեք, հեսա նոր ընտրություններ են լինելու, ցուցակ կա, բան կա․․․

5․ Համ էլ՝ գլխավոր դատախազությանը որպես նիկոլական քարոզչության մաս մի՛ նայեք։ Հետո՞ ինչ, որ մենակ նախընտրական ժամանակահատվածներում եմ էս թեմաներին անդրադառնում»։

Այսքան համառոտ «Քյասար ասածից» հետո ՔԱ-ն ավելացրեց՝ «Եթե ցանկանում եք, ես ավելի հանգամանորեն կներկայացնեմ մարտի 1-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումների քարոզչական-քաղաքական-ֆինանսական հիմնավորումների վերլուծությունը», բայց մենք հրաժարվեցինք։ Ի վերջո՝ ծրագիրը դեռևս փորձարկումների փուլում է։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ