...

Ձեր ընտանիքում է՞լ եք նման կերպ տնօրինում բյուջեն

Ձեր ընտանիքում է՞լ եք նման կերպ տնօրինում բյուջեն

Կառավարության երեկվա նիստում որոշվեց Կառավարության պահուստային ֆոնդից 35 մլն դրամ հատկացնել Երևան-Էջմիածին մայրուղում «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար կազմակերպելու համար: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ մրցույթը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին՝ Փարաքար-Էջմիածին հատվածում, 10 կմ երկարությամբ կրոսավազք: «Այս 35 մլն դրամից 15 մլն դրամը մրցանակային ֆոնդն է, մնացածը կազմակերպչական տարբեր նպատակների համար է»:

«ՉԻ». Փաստորեն մոտ 43 հազար դոլար գումար է հատկացվում, որ կազմակերպվի այդ կրոսավազքը:

Տեսնես՝ ինչի՞ վրա են ծախսելու այդ ահռելի գումարը. Փարաքար- Էջմիածին հատվածն են կրկին ասֆալտապատելո՞ւ, թե՞ բոլոր մասնակիցների համար «Ադիդաս» մարզակոշիկներ են գնելու:

Փողոցը փակելու եք, մարդիկ էլ վազելու են, էլ ի՞նչ կազմակերպչական ծախս, այն էլ՝ 20 միլիոն դրամի: Դժվար թե պարեկները անվտանգություն ապահովելու համար փող ուզեն:

Անցած ամիս էլ նման միջոցառում էին կազմակերպել հեծանվորդների համար: Թերևս կազմակերպիչի դուրը շատ է եկել, բայց քանի որ անցած անգամվա գումարները ծախսել է, ստիպված այս ամիս էլ կրոսավազք է նախաձեռնել:

Սպասենք նոր տարվան ընդառաջ նոր մրցաշարերի:

Հայրենիքը իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը: Հետաքրքիր է՝ ձեր ընտանիքում է՞լ եք նման կերպ տնօրինում բյուջեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   801 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ