...

Դժբախտ-դժգույն Թմկաբերդի առումը

Դժբախտ-դժգույն Թմկաբերդի առումը

ՏԱՂԱՐԱՆ

Հեյ, քայլոներ, ականջ արեք 
Ազգակործան էն տըղին, 
Սիրուն տիկնանց տեսքով տըղերք, 
Լավ ուշ դըրեք իր խաղին։
Դուք բոլորըդ հյուր եք կյանքում
Ձեր գոյության փուչ օրից,
Հերթով գալիս, փող եք քերում 
Դըժբախտ-դըժգույն էս երկրից։
Ռոբ եք ներում, փող եք քերում, 
(Ինչքան ուզեք՝ դեռ կըտա),
Երնեկ նըրան, ով հասցընի, 
Վախտին թըռնի Ամստերդամ․․․
Չարն էլ է միշտ ապրում հավետ,
Անեծք նըրա չար գործին,
Քավոր լինի, թե աներձագ, 
Թե մուրազով սիրած կին։
Ես ձեզ բնավ չեմ հայհոյում,
Չունեմ միլիոն մեկուկես,
Խոսքըս տեսեք ո՞ւր է գընում
Չաղ Ռուստամի գլուլլի պես։

Իլհամ փաշան զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար․․․

Մնացածը գիտեք։ 
Ի՞նչ կստորագրվեր նոյեմբերի իննին, 
Թե չըլնեին կինն ու գինին։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   14832 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ