...

Ես իմ անուշ Հայաստանի պարետային ժամն եմ սիրում

Ես իմ անուշ Հայաստանի պարետային ժամն եմ սիրում

ՏԱՂԱՐԱՆ

Ես իմ անուժ Հայաստանի աննախադեպ պահն եմ սիրում,
Մեր հին թաղի սահմանափակ, տեղաշարժման թուղթն եմ սիրում,
Գաղտնալսման օրենքները ու ԱԺ-ի հաստատումը առանց դիմակ,
Ու Ավինյան մեր պարետի փոփոխական քայլն եմ սիրում։

Սիրում եմ մեր եղանակի տեսությունը Սուրենյանի,
Արևն ամռան ու ձմեռվա խռպոտաձայն հազը վսեմ,
Մեկուսացրած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու դատարկված քաղաքների ամբախ-զամբախ շարժն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա մեկուսացված վիճակը մեր,
Չե՜մ մոռանա օրենք դարձած սահմանափակ քայլերը մեր,
Ինչքան էլ սուտ մեջըս լցնեն տարատեսակ կայքերով մեր -
Էլի՛ ես կեղծ ու ակնհայտ իշխանական սուտն եմ սիրում։

Իմ չմարած վարկի համար ո՛չ մի ուրիշ միջոց չկա․
Փաշինյանի, Անանյանի նման ժուժկալ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Լֆիկի պես գին բարձրացնող կուպեց չկա․
Ինչպես անհամ ալկոգելից տուժած՝ ես իմ մարած վարկն եմ սիրում։

ՎԱՐԿԱՆԻՇ

   11160 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ