...

Մեղադրյալի վերջին խոսքը դատավճռից առաջ

Մեղադրյալի վերջին խոսքը դատավճռից առաջ

ՏԱՂԱՐԱՆ

Չէ, ժամանակն է կարծես,
Ինձ բաց թողեք, ես գնամ, 
Ի՞նչ ասել է «առռը քեզ», 
Ինձ բաց թողեք, ես գնամ։
Ինչքան փայ կար մտնելու՝ 
Բոլոր փայերը մտա,
(Սերժի հալալ ախպոր պես), 
Ինձ բաց թողեք՝ ես գնամ։
Ոչ գլխարկս է էլ դուխով,
Ոչ էլ ժեխն է ժեխի պես, 
Ո՞վ կա, որ ում ֆռցընես,
Ինձ բաց թողեք, ես գնամ։
Իմ ստանալիքը ստացա,
Հանձնելիքը՝ հանձնեցի,
(Դժբախտ-դժգույն Շուշվա պես),
Ինձ բաց թողեք, ես գնամ։
Ոչ տուն ունեմ Փարիզում, 
Ոչ էլ միլիարդ մեկուկես, 
Ինչքան գտնեք՝ կեսը ձեզ,
Ինձ բաց թողեք, ես գնամ։
Այնքան լավ եմ թաքցրել
(Սերմ գողացող մկան պես),
Ու կյանքից գոհ եմ այնպես, 
Ինձ բաց թողեք, ես գնամ։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   11463 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ