...

Долина, чудная долина!

Долина, чудная долина!

Ոստիկանության աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել 2 քաղաքացու, որոնցից մեկը, ինչպես պարզվել է, Ավանի թաղապետի տեղակալ Ներսես Պողոսյանն է: Վերջինիս մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ: Թաղապետի տեղակալը պարզաբանել է, որ կաթուցիչը ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց:

«ՉԻ». Էս տղան միանգամից մի քանի բազար է բերում իր գլխին: Ամենաթույնը՝ որ կաթուցիչը (բժիշկների լեզվով ասած՝ պիպետկա) փորձում է գցել հարևան համայնքի՝ Նոր-Նորքի ջեբը: Հետո, որ ուրիշ համայնքում կաթուցիչ են գտնում, կամ չեն վերցնում, կամ էլ վերցնում, գցում են աղբարկղը, ոչ թե մի ամբողջ օր ջեբը դրած ման են գալիս, հասնում մինչև Տիգրան Մեծի պողոտա:

Թարսի պես էլ, ոստիկանները, հենց այդ պահին իրեն տեսնելով, մտածել են՝ կարո՞ղ է էս տղան մոտը կաթուցիչ ունենա: Երևի թաղապետի տեղակալի դեմքը մի քիչ ուռած է եղել, դրա համար կասկածներ է առաջացրել:

Ընդհանրապես, Ներսես Պողոսյանը բավական հարուստ և կասկածելի անցյալ ունի: Ժամանակին ոնց որ թե «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով ամբաստանյալներից է եղել: Մի տարի առաջ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հասցեին մի ամոթալի ստատուս էր գրել, շատերը նույնիսկ կարծիք հայտնեցին, որ երևի Բանգլադեշում գտած կաթուցիչի ազդեցության տակ է գրել: Դրանից օրեր առաջ ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին էր վիրավորական գրառում արել: Նույնիսկ ոչ թե վիրավորական, այլ... գիտե՞ք ինչ, նման բաներ գրում են սովորաբար կաթուցիչի հետ սեր ունեցողները: 

Ու այդքանից հետո շարունակում է մնալ իր պաշտոնին: Դե հիմա, վրան պլան է դրած, մարդը կատարում է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1853 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ