...

Իրեն փողոցում գետնին գցած են հայտնաբերել

Իրեն փողոցում գետնին գցած են հայտնաբերել

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանել է, թե որտեղից են իր գրպանում ոստիկաններն օրեր առաջ հայտնաբերել կաթուցիչ (պիպետկա): «Մոտս կաթուցիչ չեմ պահում, հարցը եկեք այսպես գոնե ձևակերպենք, ինչու է այդ պահին մոտս կաթուցիչ եղել կամ ոնց է մոտս հայտնվել, այդպես ավելի ճիշտ կլինի: Դեպքի առաջին օրը` զբոսնելուց գետնից վերցրել եմ ու հաճախակի, երբ քաղաքում տեսնում եմ փողոցով քայլելիս՝ որտեղ ուզում է լինի, նմանատիպ բան, որ տեսնում եմ՝ վերցնում եմ, գցում եմ աղբարկղը, որ երիտասարդի ու պատանու ձեռքում չհայտնվի: Այդ անգամ վերցրել էի ու մոռացել գցել: Կաթուցիչը եղել է դատարկ, բայց օգտագործված»:

«ՉԻ». Երևում է, որ մի քիչ նստած-ելած, կյանք տեսած, պարապած տղա է Ներսես Պողոսյանը: Բայց այս գործով քննիչին խորհուրդ կտանք նրան հարցնել. բա որտեղի՞ց գիտես, որ կաթուցիչը եղել է դատարկ, բայց օգտագործված, եթե ընդամենը գետնից վերցրել, դրել ես գրպանդ: Մենակ թող չասի, թե աչքի մեջ ռենտգեն սարք կա: Որ գետնին կաթուցիչ է տեսնում, վռազ աչքի ռենտգենով որոշում է. դատա՞րկ է, թե՞ ոչ, օգտագործվա՞ծ է, թե՞ ոչ, եթե օգտագործված է եղել, ինչ թմրանյութ է մեջը եղել, ինչ դոզայի, պիպետկայի տերը կայֆ ստացե՞լ է, թե՞ ոչ:

Հիմա որ Ներսես Պողոսյանի գրպանում ոստիկանները մի ախմախ օր դանակ հայտնաբերեն, վատ բան չմտածեք. ուղղակի Վերնիսաժում զբոսնելիս գետնին գցած դանակ է տեսել, վերցրել, դրել է գրպանը, որ հետո աղբարկղ նետի, բայց մոռացել է:

Իսկ եթե գրպանում ատրճանակ հայտնաբերեն, դա էլ պրոբլեմ չի. դե հիմա, Սովետաշենի գնդում զբոսնելիս ատրճանակը տեսել է, ջեբն է գցել, ո՞ւմ հետ դա չի կարող պատահել:

Իսկ գիտե՞ք, թե այսքան սկանդալներից հետո, որոնց մեջ թաղված է Ավանի փոխթաղապետը, ինչո՞ւ է մնում պաշտոնին. որովհետև իշխանությունները Ավանում զբոսնելիս իրեն տեսել են փողոցում գետնին գցած, վերցրել, դրել են Ավանի թաղապետարանում, ու հետո տենց մոռացել, թողել են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4023 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ