...

Հեռացած ընկեր, մոռացած ընկեր

Հեռացած ընկեր, մոռացած ընկեր

Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Քաղաքապետարանից հաստատել են, որ նա արդեն ազատվել է աշխատանքից։ Tert.am-ը փորձել է պարզել՝ որո՞նք են ազատման դիմում գրելու պատճառները։ Ի պատասխան՝ Պողոսյանը նշել է․ «Պարզապես ուզում եմ հանգստանալ, այսքան բան»։ Գուցե սկանդալնե՞րն են պատճառը։ «Իմ անվան հետ կապված սկանդալներ չկան, այլ հարցերի չեմ ցանկանում պատասխանել»,- հավելել է Ավանի՝ արդեն նախկին փոխթաղապետը։

Ափսոս։ Կկարոտենք Պողոսյանին։ Չէ՞ որ նա այն քչերից էր, որ քայլում էր Երևանի փողոցներում ու մտածում դրանց մաքրության մասին՝ գետնից հավաքելով օգտագործված պիպետկա, ծխախոտ և այլն։ Նա միակն էր, որ հանդգնեց հայտարարել, որ ինքը «բմբուլով հնդիկ չէ», և քիչ չափաբաժնով հաշիշ շատերի տանը կա։ Պարզապես ըստ նպատակահարմարության՝ մեկի տանը դա հայտնաբերում են, մյուսի դեպքում՝ ոչ։ Իր դեպքում էլ հայտնաբերվածը հո իրենը չէ՞ր, մարտական ընկերոջից հուշ էր մնացել։ Իսկապես Պողոսյանին հանգստանալ է պետք։ Մի քիչ որ հանգստանա, հնարավոր է ուրիշների անհանգստության պատճառ դառնա։ Ասենք՝ սկսի խոսել, թե ովքե՞ր և ինչո՞ւ էին «ընկել իր հետևից», ում էր Ավանի թաղապետարանում ինքը խանգարում։ Կարծում ենք՝ ապագա քաղաքապետից շատ խոսելիք կունենա, որովհետև նա էլ սիրում է շրջել Երևանի փողոցներում ու մտածել դրանց մաքրության մասին։ 

Գոհար Վեզիրյան  

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1143 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ