...

Դու մեղավոր չես

Դու մեղավոր չես

«Գիտեք, ինչքան շատ ձերբակալություններ լինեն ՀՀԿ-ից և նախորդ իշխանություններից, մեր ռեյտինգը կանցնի 100 տոկոսը, սակայն մենք չենք գնում այդ ճանապարհով.  ո՞ւմ ենք հանիրավի ձերբակալել, կարա՞ք ասեք։ Էնքան մարդ կա, որ կարանք ձերբակալենք, էնքան են մեզնից պահանջում` սա ինչի՞ ա ազատության մեջ, նա` ինչո՞ւ։ Չենք ձերբակալում»,- «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«ՉԻ». Լավ, խոսել չգիտեք, լռել էլ չգիտե՞ք: Ի՞նչ իմաստ ունի այսպիսի մտքերի տիրաժավորումը: Կարելի է, չէ՞, այս մտքից եզրակացնել, որ կոռուպցիայի դեմ պայքարն ընթանում է իշխանության վարկանիշի համատեքստում: Կարելի է, չէ՞, այս մտքից եզրակացնել, որ շատերը ձերբակալված չեն, որովհետև այս պահին իշխանությունը չունի վարկանիշի խնդիր: Իսկ եթե շարունակենք, կարելի է եզրակացնել, որ գոնե այս պահին հանցագործություններ են պարտակվում:

Ինչ վերաբերում է 100 տոկոսին: Հակոբյանը ոչ միայն կաղում է քաղաքականությունից, այլ նաև՝ մաթեմատիկայից: Չի կարող վարկանիշն անցնել 100 տոկոսը, եթե անգամ ձերբակալվեն Հիտլերն ու Չիկատիլոն: Հիասթափեցնենք պարոն Հակոբյանին, անգամ 100 տոկոս լինել, որովհետև դժվար թե ձերբակալվողները գոհ լինեն իրենց կարգավիճակից և շարունակեն համակրել գործող իշխանությանը:

Բայց մասնագիտությամբ դերասան Հակոբյանը մեղավոր չէ, մեղավոր է նրանից քաղաքական գործիչ կերտողը: Մեղավոր է նրան ինքնավստահություն ներշնչողը, որ ինքը պատրաստ է քաղաքական թեմաներով հարցազրույցներ տալ: Ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ Հրաչյա Հակոբյանն իր քաղաքական պատրաստվածությամբ ամենևին մենակ չէ «Իմ քայլը» խմբակցությունում: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5448 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ