...

Դուք ասացիք

Դուք ասացիք

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 24TV-ի եթերում ասել է. «Հայաստանում ընդդիմություն չկա, դրանք բոլորը ռուսական հինգերորդ շարասյուն են ու Ալիևի գործակալները»:

«ՉԻ». Փաստորեն, Հայաստանում ո՛չ ընդդիմություն կա, ո՛չ իշխանություն: Որովհետև երկուսն էլ նույն բանն են ասում. իշխանությունը պնդում է, որ ընդդիմություն չկա, դրանք 5-րդ շարասյուն են ու Ալիևի գործակալները, ընդդիմությունն էլ պնդում է, որ իշխանություն չկա, դրանք արևմտա-սորոսական 5-րդ շարասյուն են ու Ալիևի գործակալները:

Պարզ մաթեմատիկական գործողություններ ենք անում ու դուրս հանում ընդհանուր հայտարարը, ստացվում է, որ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը, բոլորը առնվազն 5-րդ շարասյուն են ու Ալիևի գործակալները: Եթե հավատում ենք նրանց խոսքերին:

Իսկ եթե սրանք բոլորը Ալիևի գործակալներն են ու 5-րդ շարասյուն, ուրեմն սրանց բոլորին պետք է «տշել» քաղաքական դաշտից: Եթե հավատում ենք նրանց խոսքերին:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   355 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ