...

Դուք էլ մեզ 1920 թվի «ոչմիթիզականներին» եք հիշեցնում

Դուք էլ մեզ 1920 թվի «ոչմիթիզականներին» եք հիշեցնում

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոդված է հրապարակել՝ Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին։

Նա մասնավորապես գրել է. «Հայաստանի այսօրվա վիճակը, ճակատագրական և շրջադարձային լինելու առումով, բայց ոչ՝ բովանդակային, նման է 1997-1998 թվականների իրավիճակին։

Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում մասամբ հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, իսկ Փաշինյանի ելույթին հաջորդած հրապարակային քննարկումները և վեճերը՝ 1998-ի հունվարի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստը»:

«ՉԻ». Իսկ դուք ասում եք՝ ընդդիմության միավորվել, համախմբվել, բան... սրանք մենակ մի բանի շուրջ կարող են համախմբվել. կեղծելու, ստելու, զոռբայության, փաստերի խեղաթյուրման, սեփական ձախողումները ուրիշների վրա բարդելու:

Այո, քոչարյանականների համար պետականության փլուզման վտանգը կանխելը ընդամենը երրորդական խնդիր է: Շատ ավելի կարևոր է, որ իրենք շարունակեն հանրությանը ներշնչել՝ Լևոնն ու Նիկոլն իրար հետ կապված են, անընդհատ կաթեցնել, թե նույն բանն են անում, տողատակերով, բացահայտ, ենթատեքստերով... կապ չունի:

Հիմա էլ Վարդան Օսկանյանին են գործի դրել. մի մարդու, որն առաջինն է Արցախի շուրջ գտնվող 7 տարածքները պաշտոնապես օկուպացված համարել, մի մարդու, որի պատճառով է նաև Արցախը վերջնականապես դուրս մղվել բանակցային գործընթացից և դադարել լինել հակամարտության կողմ:

Հիմա այս մարդը զուգահեռներ է տանում այսօրվա և 1997թ. իրավիճակի միջև: Ընդամենը մի երկու կարճ բան ասենք. 1997-ին Հայաստանը խաղաղության պայմանագրին գնում էր ուժեղի դիրքերից, հիմա՝ պարտվածի: 1997-ին մենք կարող էինք պայմաններ թելադրել, հիմա՝ ոչ: Եվ վերջապես՝ 1997-ին Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը ուժեղ Հայաստանն էր, իսկ հիմա... մեկն էլ լիներ, մեր անվտանգության երաշխավոր լիներ: 

Հ.Գ. 1. Հոդվածի սկզբում Օսկանյանը գրել է. «Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից համեմատության որևէ եզր չկա Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի մոտեցումների միջև»: Էդ գավառական «ատմազկաների» տեղը մենք էլ լավ գիտենք:

Հ.Գ. 2. Տեսանյութն էլ նայեք, որ իմանաք, թե մարդամեկը ոնց Մեղրին բերեց բանակցությունների առարկա դարձրեց:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1372 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ