...

«Դուխը» չկա, բայց հարմար դիրքը կա ու կա

«Դուխը» չկա, բայց հարմար դիրքը կա ու կա

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից հետո ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, պատասխանելով հարցին, թե ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածք ներխուժման հարցը քննարկվե՞լ է, թե՞ ոչ, հայտարարել է․ «Հարցը պետք է ուղղել գործադիր իշխանությանը, որովհետև ես այդ նամակագրությանը չեմ տիրապետում։ Դա գաղտնի նամակագրություն է։ Ես այդ ժամանակ դեռ խմբակցության անդամ չէի»։ Ի դեպ, լրագրողները նկատել են, որ մեկ տարի է անցել այդ ներխուժումից, սակայն հանրությունը մինչ այսօր այդպես էլ հստակ չգիտե՝ ՀՀ-ն այդ հարցով պաշտոնական նամակ հղե՞լ էր ՀԱՊԿ-ին, թե՞ ոչ։

Դե, Արսենյանը որտեղի՞ց իմանա։ Անգամ, եթե խմբակցության անդամ էլ լիներ, մեկ է՝ չէր իմանալու, ճիշտ այնպես, ինչպես չգիտեն ՔՊ-ականները։ Չգիտեն, բայց իրենց ասած «դուխն» էլ չունեն, որ կուսակցության վարչության նիստերին կամ հավաքներին մի հատ իրենց սրտի վարչապետին հարցնեն, թե ի՞նչ է արել ՀՀ-ն վերոնշյալ փաստի առիթով։ Վախենում են այս հարցը բարձրացնել, որովհետև հնարավոր է՝ Փաշինյանի տրամադրությունը հարցից միանգամից ընկնի ու հարց տվողը հայտնվի շատ անհարմար վիճակում։ Ինչ վերաբերում է Արսենյանին, ապա տարբերություն չկա․ եթե նույնիսկ այդ ընթացքում խմբակցության անդամ լիներ, մեկ է՝ ծպտուն չէր հանելու։ Հազիվ դիրքավորվել է իշխանության մեջ, բա արժե՞ էդ հարմար դիրքը փչացնել անհարմար հարցադրումներով։ 

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3370 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ