...

Ծնունդդ շնորհավո´ր, անցանկալի մարդ

Ծնունդդ շնորհավո´ր, անցանկալի մարդ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը շնորհավորել է Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովին՝ 70-ամյակի առթիվ, հայտնում է Aravot.am-ը:

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր ջանքերը՝ ուղղված հայ-ռուսական համագործակցության ամրացմանն՝ ամենատարբեր ոլորտներում և մեր ազգերի միջև բարեկամական փոխհարաբերությունների խորացմանը: Ի սրտե Ձեզ ցանկանում եմ ամուր առողջություն, երջանկություն, բարեկեցություն և նոր հաջողություններ՝ ձեր ակտիվ և բազմաոլորտ գործունեության մեջ», նշված է շնորհավորական ուղերձում:

«ՉԻ». Վերջ: Համարեք, որ Վաղարշակ Հարությունյանն այլևս Ռուսաստանում մեր դեսպանը չէ: Մի քիչ արտառոց պահ է, որ շնորհավորում և դիֆերամբներ է ձոնում մի մարդու, որի մուտքը Հայաստան արգելված է՝ որպես անցանկալի անձ: 

Ու ստացվում է, որ մի կողմից Հայաստանի իշխանությունները ռուս գործչին անցանկալի անձ են հայտարարում ու վռնդում Հայաստանից, մյուս կողմից էլ շնորհավորում ծնունդը և ընդգծում հայ-ռուսական համագործակցության ամրացմանն ուղղված նրա ջանքերը: Ուրիշ որտե՞ղ կարող եք տեսնել նման բան:

Այ դրա համար էլ Գուրգեն Արսենյանին են ուզում Մոսկվա գործուղել: Նա հաստատ նման «պրապուսկատներ» չի անի:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ