«Պրեսսինգ» հաղորդաշարում Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսպիսի միտք է հայտնել. «Իմ ունեցած տեղեկություններով՝ իշխող քաղաքական ուժը նախատեսել էր ստանալ 45-47% ձայն ու կոալիցիա կազմել սատելիտ ուժերի հետ»:
«ՉԻ». Այս մարդու դարդից իսկական «Գելափը» փոխելու է իր անունը, որ հանկարծ չասոցացվի Արամ Նավասարդյանի ՍՊԸ-ի հետ:
Սատելիտ ուժերից անցողիկ շեմին ամենամոտիկը «Հանրապետություն» կուսակցությունն էր: Մի ուժ, որն առավոտից երեկո խոսում էր Ռուսաստանի դեմ, չէր խնայում նրա առաջնորդին, Պուտինին էր մեղադրում պատերազմում պարտության մեջ: Ինչպե՞ս կարող էր ՔՊ-ն կոալիցիա կազմել այդպիսի ուժի հետ: Ստվերային համագործակցությունը մի բան է, մեկ այլ բան պաշտոնական կոալիցիան, երբ իշխանության մեջ հայտնվեր մի ուժ, որը Պուտինին համարում է հանցագործ և այլն: Նման զարգացման դեպքում Մոսկվան պարզապես իսկական մուրճով կհարվածեր գործող իշխանությունների գլխին:
Հենց այս խելքով էլ Նավասարդյանը կազմում է իր սոցիոլոգիական հարցումները: Այստեղից-այնտեղից թվեր է լսում, հետո դրանք համեմատում է պատվերների հետ և հայտարարում, թե Քոչարյանը ունի 120 տոկոս վարկանիշ: Հիմա էլ ստիպված հեռուստատեսային մի տաղավարից մյուս տաղավար է վազում, որ բացատրի, թե ինչու չեն իրականացել իր կանխատեսումները: