...

Շնորհավոր Քաղաքացու օրը

Շնորհավոր Քաղաքացու օրը

Երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը որոշում է կայացրել Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի՝ Ծեծեմ Արամի նկատմամբ, հայտնել shamshyan.com-ը։ Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ մեղադրյալին կալանավորելու հիմք չկա և կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան: Նավասարդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Ողբերգական ելքով պատահարը տեղի էր ունեցել ապրիլի 26-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել 29-ամյա Սոնա Մնացականյանին, որը մահացել էր։ Սոնա Մնացականյանը հղի էր, և նրա առաջնեկը պետք է ծնվեր հունիսին։ Երեկ կեսօրին տեղի է ունեցել Սոնայի հուղարկավորությունը, իսկ երեկոյան վարչապետի ամենագնացի վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել։ 

Այսօր Փաշինյանը Քաղաքացու օրն է նշում։ Խորհրդանշական է, չէ՞։ Մեռնող կամ սպանվող քաղաքացին էլ մարդահաշիվ չէ, բայց իշխանամերձը գերակա արժեք է։ Այդպես էր նախկինում, այդպես է և հիմա։ Նախկինում դերասանություն անողներ չկային ու սինթետիկ տոներ չէին նշվում։ Հիմա ծնկները չծալվող դերասանների ժամանակն է, իսկ այդ աշխարհի համար շոուները հիմնական գործիքակազմն են։

Գոհար Վեզիրյան  

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ