...

Աստղերը հուշում են. Արամ Նավասարդյան

Աստղերը հուշում են. Արամ Նավասարդյան

Արամ Նավասարդյան. Կենդանակերպի նշանը` Գելի լափ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի ճշգրիտ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ հայ ժողովուրդը ժեխ է. բան չի հասկանում սոցիոլոգիայից:

Երեքշաբթի օրը կպարզաբանեք, որ այն սոցհարցումը, ըստ որի՝ Քոչարյանը խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայնն է հավաքելու, իրականացրել եք «Հայաստան» դաշինքի շտաբում:

Չորեքշաբթի օրը կհրապարակեք «Գելափի» սոցհարցման նոր արդյունքները, համաձայն որի՝ երեք օր առաջ կայացած ընտրություններում «Իմ քայլը» ստացել է 53,92 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 21,04 տոկոս, իսկ «Պատիվ ունեմը»՝ 5,23 տոկոս:

Հինգշաբթի օրը ստիպված կլինեք «Հայաստան» դաշինքին վերադարձնել հոնորարի 78,96 տոկոսը. տրամադրության անկում, դեպրեսիա:

Ուրբաթ օրը կխոստովանեք, որ «Հայաստան» դաշինքին հաղթանակ կանխատեսելով, բթացրել եք նրանց զգոնությունը ու դրա համար էլ «Իմ քայլը» հաղթել է. երեկոյան՝ ֆինանսական գործերի կարգավորում, «Ցվիլլինգ ջեյ էյ հենքելսում» փայաբաժնի ավելացում: 

Շաբաթ և կիրակի օրերին փակեք ձեր կոոպերատիվը. հարցման արդյունքներով այն ոչ մեկին պետք չէ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   825 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ