...

Էդմոն Մարուքյանի երազը

Էդմոն Մարուքյանի երազը

Ինքը «Ջազվե» է գնում՝ հույժ գաղտնի հանդիպման: «Շեֆն այստե՞ղ է»,- հարցնում է մենեջերին: «Իջեք պադվալ, թիվ 13 կուպե»: Իջնում է ցած, բացում կուպեի դուռը, ներս մտնում. շեֆը մթության մեջ նստած է, միայն սիլուետն է երևում: «Ձեզ օգնական պե՞տք է»,- ասում է ինքը: «Պետք էր, բայց արդեն վերցրել ենք»,- պատասխանում է շեֆը: «Իսկ միգուցե ես է՞լ ինչ-որ բանի պետք գամ»: 

«Միգուցե և պետք գաս»,- նշանաբանը ավարտում է շեֆը և ասում. «Դե, զեկուցի»:

«Անցած շաբաթում հանդես ենք եկել 11 դատապարտող հայտարարությամբ, հանրաքվեն մերժող 7 ստատուսով, ձեր հետ առնչություն չունենալու մասին 6 հերքմամբ»:

«Քիչ ա, մի երկու հոգու էլ դատի տվեք, որ իմ հետ իբր կապ չունեք»,- ծոր է տալիս շեֆը: «Բայց ո՞ւմ դատի տանք, շեֆ»: «Դե, ով հայտարարում է, թե իմ պրոյեկտն եք»: Ինքը վհատվում է. «Շեֆ ջան, տենց էս ազգի մի ութսուն տոկոսին պիտի դատի տանք ուրեմն»: «Էդ պրոբլեմ չի: Հեսա Մարտի 1-ի գործով դատը կպրծնի, ազատ փաստաբաններ կլինեն, կտամ, էդ գործին կկպնեք»:

Պատկերը փոխվում է. խորհրդարանի ամբիոնի առջև ինքը Գևորգ Գորգիսյանի հետ ձեռք-ձեռքի տված, «դիմշաշկա» են վառել ու ձեռքերը պարզած, ծուխ են արձակում: Արարատ Միրզոյանը քիթն է բռնել, Լենա Նազարյանը հարցնում է. «Այդ ինչո՞ւ է ձեր արձակած ծուխը սև ու սպիտակ»: «Որովհետև դաշտը բաժանել եք սևերի ու սպիտակների, հեռուստացույցը միացնում ես, էն  էլ ա մենակ սև ու սպիտակ ցույց տալիս»,- պատասխանում է ինքը ու աչքով անում Գորգիսյանին: 

Երկուսով ճիչ են արձակում և հանկարծ գլխավերևում պարզում Հայաստանի ու Վատիկանի դրոշները: Իրարանցում է սկսվում: Ալեն Սիմոնյանը չի դիմանում, հետևից բռնում է իրեն, Գևորգ Պետրոսյանը հայտարարում է, որ ԲՀԿ-ն ոչ մի ձևով չի մասնակցի այս ակցիային, Սոֆյա Հովսեփյանը կանգնում է իր կողքին ու պարզում «Այո՛ արդարությանը, ո՛չ Վահե Գրիգորյանի աշխատավարձին» գրությամբ պաստառը, Հայկ Կոնջորյանը հայտարարում է նորից «Լուսավոր Հայաստան» վերադառնալու մասին, բհկականները ձեռնամարտի են բռնվում իմքայլականների հետ, Գորգիսյանը կամաց իր ականջին հարցնում է. «Բա ո՞ւր է շեֆը»:

«Шеф появится в последный момент»,- ժպտում է ինքը  ու կորում թանձր ծխի մշուշում:

Արթնանում է «Ոչ»-ի շտաբում:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   3394 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ