...

Բա դու ինչի՞ չէիր թքում

Բա դու ինչի՞ չէիր թքում

Էս նկարը երեկվանից արդեն լավ տարածում են: Երեկ որ Ալեն Սիմոնյանը թքելու համար հարմար թեկնածու չէր գտնում, Թագուհի Թովմասյանին արգելեց ամբիոնից ակցիա անել, մի հատ էլ զորք կանչեց, որ սպեցօպերացիա իրականացնեն ընդդիմադիր պատգամավորի հանդեպ:

Իսկ 2018-ին, երբ այն ժամանակվա ընդդիմադիրներ Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանն էին այդ նույն ամբիոնից ինչ-որ գունավոր ծխեր ծխեցնում, նիստը վարող Էդուարդ Շարմազանովը... այ մարդ, հանդուրժողականության էտալոն է եղել, չենք իմացել: Ոչ սպեցնազ է կանչում, ոչ թքում Լենայի ու Արարատի վրա: Կյանքից հետ էր մնացել: Էլ չենք խոսում այն մասին, որ Թագուհի Թովմասյանն ընդհանրապես ոչ մի ծուխ-մուխ չէր տարածում: Ընդամենը ամբիոնն էր «օկուպացրել»:

Մի հատ դրեք, համեմատեք, էլի, նույն իրավիճակում Ալեն Սիմոնյանի ու Էդուարդ Շարմազանովի վարքագիծը: Պրինցիպի, Շարմազանովը կարող է և իրավունք ունի մեզանից նեղանալ, որ Ալեն Սիմոնյանի հետ ենք համեմատում: Բայց երեկվա իրադարձություններից հետո կարող է ասել, որ 10:0 արած ունի Ալեն Սիմոնյանին:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ