...

Եկեք պայմանավորվենք, որ իրենք պարտված չեն

Եկեք պայմանավորվենք, որ իրենք պարտված չեն

ՔՊ-ական, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Factor.am-ի հետ հարցազրույցում ասել է. «Ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը: Հայաստանը որևէ ռազմական ներկայացվածություն, ներգրավվածություն չունի Արցախում։ Արցախցիների անվտանգության երաշխավորումը վերապահված է ռուսական խաղաղապահ առաքելությանը»:

«ՉԻ». Եթե թարգմանենք, ապա պրն Աղաջանյանն ասել է. ժողովուրդ ջան, մեզանից յան տվեք, Ղարաբաղի հարցով թե հարցեր ունեք, դիմեք ռուսներին: Թող իրենք էլ լուծեն այնպես, ոնց կարում են: Սրանից հետո մենք՝ փաս: 

Այսինքն՝ Հայաստանի իշխանություններն Արցախի ապագայի համար այլևս իրենց պատասխանատու չեն զգում, չեն համարում: Կոպիտ ասած, ռուսների ջեբն են ցանկանում գցել: 

Բայց ի՞նչ Արցախ, հիմա մանրից իշխանությունները նաև Հայաստանի ապագայի համար չեն իրենց պատասխանատու զգում: Սա էլ որոշել են գցել ում ջեբը պատահի: Ու չեն թաքցնում սա, պարզ ասում են, դա նորմալ են համարում, այն, որ իրենք անզոր են, թույլ են, նվաստացած են, որ իրենց ծնկի են բերել...

Բայց ահավոր ղզղնում են, որ ասում են՝ կապիտուլյացիայի եք ենթարկվել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   482 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ