...

Պլանավայա, պլանավայա...

Պլանավայա, պլանավայա...

Այսօր լրագրողները ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին հարցրել են՝ երբ խնջույքների է մասնակցում, թմրանյութ լինո՞ւմ է, պատասխանել է՝ ոչ, իսկ անդրադառնալով կուսակից Էդգար Աղաջանյանի հայտարարությանը, նշել է. «Չեմ ուզում մեկնաբանել իմ գործընկերոջ ասածը, ինքն այլ կոնտեքստում է դա ասել: ՀՀ-ում կա թմրանյութ, և դա վաճառվում է համացանցով, այլ հարթակներում»:

«ՉԻ». Այսինքն՝ ի՞նչ է ստացվում: Իշխանության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է, որ խնջույքների, քեֆերի ժամանակ թմրանյութ են օգտագործում, մյուս պաշտոնյան հերքում է դա, ասում է՝ ես չեմ տեսել: 

Բայց ավելի հետաքրքիր է, որ երկուսն էլ վստահ են՝ քեֆերի ժամանակ թմրանյութ են օգտագործում, Հայաստանում դրանից լիքը կա, նույնիսկ գիտեն, որ դա համացանցով է վաճառվում:

Եթե այդքանը գիտեն, հաղորդում տվե՞լ են ոստիկանությանը, փաստեր ներկայացրե՞լ են, ասե՞լ են, թե հատկապես ում քեֆի ժամանակ են «պլան քաշել», կամ համացանցի որ կայքում, սոցէջում են վաճառում: 

Թե՞ ուղղակի «բեսեդկայում» ինչ լսում են, դա էլ հալած յուղի տեղ ընդունում ու տարածում են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   580 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ