...

Տարեկան խոստովանություն

Տարեկան խոստովանություն

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությանը նվիրված ասուլիսում հայտնել է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում ներկայացված զեկույցներում հայկական պատվիրակությունը 3 փոփոխություն է նախաձեռնել, որոնք վերաբերել են նաև գերիների առկախված խնդրին, մշակութային ժառանգության պահպանմանը, սակայն դրանք չեն ընդունվել: «Գործնական կարելի է արձանագրել, որ որևէ այլ խնդիր, կոնֆլիկտ ԵԱՀԿ տարածաշրջանում այս պահին հետաքրքիր չէ մեր գործընկերներին: Սա մեզ համար անընդունելի գործելակերպ է, դատապարտելի է: Եվ սրա մասին բարձրաձայնել ենք մենք: Սա, իհարկե, հարցեր է բարձրացնում մեզ համար, մենք դեռ պետք է վերլուծենք, թե ինչն է պատճառ հանդիսացել այս ամենի համար»:

«ՉԻ». Սա ոչ թե տարեկան հաշվետվություն է, այլ տարեկան խոստովանություն: Անզորության և ձախողումների: Որի մեղավորը, իհարկե, Եվրոպան է: Որը, մեր գործերը թողած, ինչ-որ մանր-մունր ուկրաինական հարցերով է զբաղված:

Մի խելոք մարդ կար, որ դեռ 25 տարի առաջ զգուշացնում էր, որ պատրանքների մեջ չընկնենք, մենք դաշնակիցներ չունենք, բացառապես մեր ուժերին պետք է ապավինենք:

Չլսեցին այդ մարդուն, ու հիմա պարզվում է, որ նույնիսկ հումանիտար կարգի խնդիրները չենք կարողանում միջազգային կառույցներում բարձրաձայնել: Գոնե գերիների հարցում մի առաջխաղացում լիներ... դա էլ չկա:

Ու հիմա գալիս, լուրջ-լուրջ դեմքով հայտարարում են՝ դեռ պիտի հասկանալ, թե ինչու ենք տապալվում ԵԽԽՎ-ում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1502 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ