...

Էլի դաշնակնե՛րը գտան ելքը

Էլի դաշնակնե՛րը գտան ելքը

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե եթե բանակցային գործընթացն առկախվի և վերականգնվի միայն 24-25 տարի շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից երաշխավորված երեք սկզբունքների շրջանակներում՝ մենք կունենանք դրական զարգացում։

Արծվիկ Մինասյանը, իհարկե, ճիշտ է ասում։ Պարզապես հաշվի չի առնում մի փոքրիկ հանգամանք՝ 44-օրյա պատերազմը և դրա արդյունքները։ Ու քանի որ հույժ հայրենասեր է՝ առաջարկում է, որ հայկական կողմն ու ամբողջ աշխարհը նույնպես իրենց պահեն այնպես, ասես ոչ մի պատերազմ էլ չի եղել։ Ստացվեց՝ ստացվեց, չստացվեց՝ դե հիմա․․․ «զատո» ինքն առաջարկել էր։ 

Պատկերացրեք՝ երկու թիմեր ֆուտբոլ են խաղում, մեկը հաղթում է, ասենք, 2։0 հաշվով, խաղի 80-րդ րոպեն է, մրցավարներն առաջարկում են դադարեցնել խաղը և արձանագրել հաղթանակը, բայց հաղթող թիմն ասում է «չէ, էս ի՞նչ եք ասում, մենք էլի՛ պիտի գոլեր խփենք»։ Հետո հակառակորդ թիմը մի 7-8 գոլ է խփում, ու ձախորդ թիմի խաղացողներից մեկն ասում է «բերեք դադարեցնենք խաղն ու պահանջենք վերադառնալ մինչև 80-րդ րոպեն եղած իրավիճակին, այ այդ դեպքում հաստատ դրական զարգացում կունենանք»։ Կարելի է փորձել, մեկ էլ տեսար՝ ստացվեց։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1091 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ