...

Էլի էժան ենք պրծել

Էլի էժան ենք պրծել

«Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը գրել է. «Հրատապ որոշումներով է հնարավոր իրավիճակ փոխել։
1. Ժիրայր Սեֆիլյան՝ ՊՆ նախարար, կամ Շտաբի պետ։
2. Արա Պապյան՝ ԱԳՆ նախարար:
3 Վարուժան Ավետիսյան՝ ԱԱԾ պետ»:

«ՉԻ». Էլի էժան ենք պրծել: Կարող էին այսպես առաջարկելու փոխարեն մի հատ ջոկատ ստեղծել ու ներխուժել Կառավարության շենք և հայրենիքի փրկության հերթական կոմիտեն ստեղծել:
Պատերազմը մի այնպիսի բան է, որ սթափեցնում է մարդկանց, բայց սրանց դեպքում ճիշտ հակառակն է: 

Իհարկե, կարող էինք նաև այս զառանցանքին չանդրադառնալ, պարզապես ցանկանում ենք ցույց տալ, որ նույնիսկ այս իրավիճակում կան ուժեր, որոնք բացարձակ կտրված են իրականությունից, որոնք սեփական քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում:

Դեռ լավ է, որ Նաիրի Հունանյանին էլ չեն առաջարկել ՀՀ ոստիկանապետի պաշտոնը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1348 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ