...

Էլի կառուցողականությունը բռնե՞ց

Էլի կառուցողականությունը բռնե՞ց

Պետք է զգույշ լինել։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է «եռակողմ հայտարարության իրականացման առումով Հայաստանի մի շարք կառուցողական մոտեցումների մասին»։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ Նիկոլի կառուցողականությունը բռնում է, Հայաստանի ու Արցախի նորանոր տարածքներ միանգամից դառնում են դժգույն-դժբախտ, իսկ բյուջեից լրացուցիչ հատկացումներ են իրականացվում ևս մի քանի գյուղերի բնակիչներին տրամադրվելիք փոխհատուցումների համար։

Բայց սա զգույշ լինելու միակ պատճառը չէ։ ՀՅԴ Բյուրոն էլ իր հերթին է հայտարարություն տարածել և «ազգային բոլոր ուժերին» կոչ արել «միավորել իրենց ջանքերը ապազգային իշխանություններին հեռացնելու գործում»։ Հիշեցնենք, որ նախորդ անգամ, երբ «ազգային բոլոր ուժերը միասնաբար հեռացրեցին ապազգային իշխանություններին», արդյունքը եղավ այն, որ իշխանության եկավ հայերեն կարգին չխոսող նախկին պարտկոմը, Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից, իսկ Հայաստանում ձևավորվեց այնպիսի «ազգային իշխանություն», որ առաջին պատահած ղժղժան պոպուլիստն առանց դժվարության զավթեց իշխանությունն ու կարճ ժամանակում երկիրը մինչև «մոլլի քյարթը» կոխեց «խաղաղության դարաշրջանի» մեջ։ 

Այնպես որ՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1035 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ