...

ՔՊ-ն եկավ մեր բակը․․․

ՔՊ-ն եկավ մեր բակը․․․

Պարզվում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկայում իր կենտրոնական գրասենյակը կտեղափոխի Հանրապետության փողոց՝ այն նույն շենքը, որտեղ նախկինում ԲՀԿ գրասենյակն էր, այլ կերպ ասած՝ ՀՀԿ և ՀՅԴ գրասենյակների հարևանությամբ։

Կային ժամանակներ, երբ մի կայտառ, կարմրաթուշ քաղաքական գործիչ «ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը» գրությամբ կարգախոսը գլխավերևում ճոճելով շրջում էր Երևանի փողոցներում։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ տարիներ անց, իշխանության հասնելով, այդ կայտառ գործիչն իր կուսակցության կենտրոնական գրասենյակը կտեղափոխի «դոդացնող շենք»՝ «ռոբոտի» քաղաքական հենարան ՀՅԴ-ի և «սերժանտական» ՀՀԿ-ի անմիջական հարևանությամբ։ 

Բայց սա դեռ ոչինչ։ Մտահոգիչն այն է, որ այդ նույն կայտառ գործիչը մինչև իշխանության հասնելը մի ուրիշ լոզունգ էլ էր հորինել՝ «ո՛չ Հայաստանի ադրբեջանականացմանը»։ Հիմա մտածում ենք՝ բա որ հանկարծ այս դեպքում է՛լ նույն «սկզբունքայնությունը» դրսևորի՞։

ՎԱՐԿԱՆԻՇ

   436 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ