...

Երկու ուրվական իրար կողքի

Երկու ուրվական իրար կողքի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, ըստ որի՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է նոր դիմադրություն սկսելու մասին, ասել է. «Իշխան Սաղաթելյանի մասով մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անել: Նման քաղաքական գործիչ, կարծում եմ, քաղաքական դաշտում վաղուց գոյություն չունի»:

«ՉԻ». Իշխան Սաղաթելյանը որպես ԱԺ փոխնախագահ մեկումեջ նստում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողքին: Արդեն տարուց ավել: Ու այսքան ժամանակ ալարել է կողքից բզել Ալեն Սիմոնյանին, ասեր՝ ապեր, ես ստեղ եմ, ես գոյություն ունեմ: 

Չի բզել, Ալեն Սիմոնյանն էլ չի նկատել նրա գոյությունը:

Բայց ի՜նչ սյուռեալիստական տեսարան է. երկու հոգի իրար կողքի են նստում, հետո դուրս գալիս, սկզբից մեկն է ասում, թե էն մյուսը իր համար գոյություն չունի, հետո երկրորդն է նույնը առաջինի մասին ասում:  

Նույնիսկ մեղք ենք համարում այս ամենը մեկնաբանել: 

Հ.Գ. Ոնց հասկացանք, Լոնդոնի փոշի է նստել Ալեն Սիմոնյանի վրա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   454 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ