...

Իրար հետ թռեք

Իրար հետ թռեք

«Ես շատ-շատ հեռու եմ ուղարկում Իշխան Սաղաթելյանին, ինձ թվում է՝ ինքը կհասկանա ես իրեն ուր եմ ուղարկում», հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

Եթե Ալեն Սիմոնյանն Իշխան Սաղաթելյանին ուղարկում է այնտեղ, որտեղ բոլորդ մտածեցիք, ապա երևի ճիշտ կլինի, որ հենց ինքն էլ ուղեկցի նրան՝ որպես «տեղանքին ծանոթ» մարդ։ Ի վերջո՝ հազիվ թե այսօրվա իշխանությունների մեջ գտնվի մեկը, ում ժողովուրդն ավելի հաճախ է ուղարկել այդ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է «շատ-շատ հեռու» ուղարկելուն, ապա չի բացառվում, որ տիեզերանավի անձնակազմը ՔՊ-ականներով համալրելու և այդ հարցը քվեարկությամբ որոշելու դեպքում Ալեն Սիմոնյանը հավակնի առաջին հայ տիեզերագնացի տիտղոսին։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   620 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ