...

Ես քո կլասիկ ցավը տանեմ

Ես քո կլասիկ ցավը տանեմ

Գործարար Տիգրան Արզաքանցյանը, որը հայտարարել է արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին, իր ելույթում ասել է. «Մեր անդունդը ուզում են խանգարեն, մեր երկիրը ուզում են կործանեն»:

«ՉԻ». Գետինը մտնեն բոլոր նրանք, ովքեր Գագիկ Ծառուկյանին անուն էին կպցնում, բաներ-մաներ ասում: Ծառուկյանը սրա կողքին պարզապես գուրու է:

Բայց իսկապես ամոթ է, էլի: Տիգրան Արզաքանցյանը անդունդի մեջ է, ու ինչ-որ անհայտ անձինք փորձում են իր գյոզալ անդունդը խանգարել: Թողեիք, մնար անդունդի մեջ, ինչի՞ եք քարշ տալիս քաղաքականություն: Մի անդունդից մյուս անդունդն եք բերում, գցում:

Հետո, ճիշտն ասած, չենք հասկանում, թե ինչու է սույն գործարարը գնացել, Արամ Դեմկուսիչի հետ դաշինք կազմել: Ճիշտը Քոչարյանին միանալն էր: Սա՝ իր անդունդով, Քոչարյանը՝ իր Կուշտունիցայով, Աբու-Լյա-Լյա-Մահարիով, իրար լավ կլրացնեին: Իրար ջան կասեին, ջան կլսեին: Հոյակապ դուետ կստացվեր:

Հ.Գ. Խորհուրդ կտանք Տիգրան Արզաքանցյանի ամբողջ ելույթը լսել: Կլասիկա է: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   904 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ