...

Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է

Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փորձելով քողարկել այս փուլում իր ձախողումը, գործող ռեժիմը հայտարարել է Արցախի հերոս, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին ԱԺ ապրիլյան պատերազմը հետաքննող հանձնաժողով հրավիրելու ժամկետների մասին։ Բազմիցս նշվել է, որ նախագահ Սարգսյանը իր ժողովրդից թաքցնելու բան չունի։ Միևնույն է շոուն ժամանակավոր է։ Մնայունը մեր հաղթանակներն ու հերոսներն են»։

«ՉԻ». Սրանց թվում է, որ եթե օրը մի 100 հոգով և երեք անգամ կրկնեն՝ Սերժ Սարգսյանը հերոս է, ապա նա վերջապես հերոս կդառնա: Մինչդեռ հերոս են այն տղաները, որոնք իրենց կյանքի գնով լրացրեցին այն բացը, որ առաջացել էր Սերժ Սարգսյանի ապիկար ղեկավարության արդյունքում: Իրենց հերոսության շնորհիվ փակեցին այն բացը, որ առաջացել էր Սերժ Սարգսյանի և մի շարք գեներալների բանակը թալանելու արդյունքում:

Սրանց թվում է, թե բանակը թալանած գումարներով կարելի է ֆիլմ նկարահանել և «ջրել» ժողովրդի աչքի առաջ տեղի ունեցածը: Սրանց թվում է՝ մարդիկ մոռանալու են գեներալների շքեղ առանձնատները և տասնյակ հարյուր հազարանոց ամենագնացներն ու հավատալու են Հարություն Հարությունյանի հեքիաթին:

Այո, մնայունը մեր հաղթանակներն են, բայց արցախյան պատերազմի ժամանակ անհետացած Սերժ Սարգսյանը հերոս չէ: Այո, մնայունը մեր հաղթանակներն են, բայց սեփական ձախողումը 80-ականների զենքով քողարկողը, հերոս չէ: Ինչպես հերոս չէ սեփական ժողովրդի դեմ բանակ օգտագործողը և գյուղացիների դիզվառելիքը յուրացնողը:

Թաքցնելու մասով: Շարմազանովը մոռանում է, թե ինչպես էր «հերոսը» փորձում թաքցնել 800 հեկտար տարածք կորցնելու փաստը և միայն ամիսներ հետո, փաստերի ճնշման ներքո ստիպված խոստովանեց: Մի խոսքով, Շարմազանովն ընդհանրապես չի պատկերացնում, թե ում կարելի է հերոս անվանել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3490 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ