...

Եթե-ով ծալած ունենք

Եթե-ով ծալած ունենք

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Արցախի շուրջ իրադարձությունների վերաբերյալ հոդված է հրապարակել, որտեղ մասնավորապես նշել է. «Մեր դիրքերը ամուր են և արդար։ Եթե մենք կարողանանք դա ճիշտ ներկայացնել, աշխարհը մեզ կհասկանա և կաջակցի։ Արցախի ինքնորոշման իրավունքի պահանջատիրության քաղաքական և իրավական բոլոր նախապայմանները նախկինում և առավել ևս այսօր ամբողջությամբ բավարարված են»:

«ՉԻ». Ամեն ինչ ճիշտ է ասված, հիմնավոր է, տրամաբանական, եթե չլիներ մի բառ. «եթե»:

Մեր մոտ ամեն ինչ ճիշտ է միայն եթե-ներով: Եթե սա սենց լիներ, նա էլ սենց լիներ, Ղարսն ու Արևմտյան Հայաստանը մերը կլինեին, Քուռ-Արաքսն էլ, Գյանջան էլ, Արցախն էլ անկախ կլիներ, Հայաստանը՝ հզոր: Եթե...

Վարդան  Օսկանյանն էլ այդ եթե-ների քաղաքականության հայրերից մեկն է: 10 տարի արտգործնախարար է եղել, ու եթե լավ աշխատեր, այսօր կարող է իսկապես բանը սրան չհասներ, եթե չընկներ եթե-ներից ետևից, Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը կարող էր լուծված լինել: 

Կային ժամանակներ, երբ Արցախի հարցում Հայաստանի իշխանություններն առաջնորդվում էին ոչ թե «եթե կարողանանք», այլ «կարողանում ենք» սկզբունքով: Հետո արդեն եկավ եթե-ներով Ղարաբաղի հարցը լուծված համարելու ժամանակաշրջանը, որը մինչև հիմա չի ավարտվում: 

Ո՞նց են ասում. եթե մորքուրս տղա լիներ, քեռի կասեինք: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   356 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ