...

Եթե քյար չկա

Եթե քյար չկա

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Վեհափառի և նախկին նախագահների հանդիպմանը, ասել է. «Մենք հստակ նշում էինք, որ այս իշխանության քաղաքականության շուրջ կոնսոլիդացիան ուղղակի Նիկոլին փրկելու ծրագիր էր, որ առաջարկում էր Տեր-Պետրոսյանը, որը տապալվեց: Եվ ակնկալելի է, որ այդ ձևաչափը կշարունակվի, թեկուզ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի»:

«ՉԻ». Մենք ասում ենք՝ պետություն, Դաշնակցությունն ասում է՝ Քոչարյան: Մենք ասում ենք՝ պետականության պահպանում, Դաշնակցությունն ասում է՝ Նիկոլ Փաշինյանի պահպանում: Եթե մի բան բխում է պետության շահերից, բայց չի բխում Դաշնակցության շահերից, ուրեմն՝ դա իրենց համար անընդունելի է: 

Տեր-Պետրոսյանն ասում է՝ եկեք լուծում գտնենք, կանխենք վերահաս աղետը, սրանք ասում են՝ չէ, մեջը քյար չկա: Եթե քյար չկա, պետությունն իրենց ինչի՞ն է պետք: 30 տարի (միգուցե՝ 130 տարի), այս տրամաբանությամբ են գործել: 

Առաջին նախագահը ասում է՝ փրկենք պետությունը, իսկ Նիկոլին փրկելու գործով 2 տարի է զբաղված է հենց ՀՅԴ-ն՝ իր առաջնորդով: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ