...

Եվ այդ մեկ մարդը... ո՞վ է

Եվ այդ մեկ մարդը... ո՞վ է

Բագրատ Սրբազանը լրագրողների հարցին, թե վարչապետի թեկնածուի հարցում հստակություն կա՞, ասել է. «Այսօր էլ քաղաքական կուսակցությունների հետ հանդիպում է եղել, բոլորն իրենց կարծիքները ներկայացրել են, խոսել են, ընդհանուր համախոհություն գոյություն ունի մեկ անձի շուրջ»։

«ՉԻ». Լավ էլի... դե արի կռահի՝ ով է այդ անձը: Մի հատ էլ սրա համար ենք տանջվելու:

Ոնց գցում, բռնում ենք, թիվ մեկ թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: 96 թվից էս կողմ միայն իրեն է տեսնում ընդդիմության, համաշխարհային ազգի կամ պատմական առաջնորդի դերում: Դե, որ ուրիշի անուն տանք, կնեղանա: 

Ասա էլի, Բագրատ Սրբազան, հիմիկվանից իմանանք, թե ով է լինելու մեր փրկիչը, մեր ազգային կոնսենսուսը... սուս մնացեք, թող ասի: 

Քոչարյանի մասին խոսք չկա. իր համախոհության շուրջ մենակ ինքն է համախոհ: 

Լավ, շատ չբզբզանք, սպասենք, տեսնենք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   407 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ