...

Գագիկ Մելքոնյանի սենսացիոն բացահայտումը

Գագիկ Մելքոնյանի սենսացիոն բացահայտումը

« - Ինչպե՞ս եք գնահատում Մարտակերտում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից խաղաղ բնակչի սպանությունը: Չի ստացվո՞ւմ, որ ռուս խաղաղապահները չեն կարողանում արցախցիների անվտանգությունն ապահովել:

- Դիպուկահարի կրակոց էլ կլինի, մարդ էլ կարող են գողանալ, ամեն ինչ էլ կլինի, քանի որ մեր դեմ կանգնած թշնամին նենգ է: Իսկ ռուսական խաղաղապահ ուժերը ամեն ինչ անում են, որ ընդհարումներ չլինեն: Ոչ ոք չի կարող վստահորեն ասել, որ վաղը էլի կրակոց չի լինելու: Այդ կրակոցներից ռուսական խաղաղապահների զինվորներից էլ են զոհվել: Մի քանի այդպիսի դեպք է եղել»:

Սա հատված էր ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հարցազրույցից՝ տրված Առաջին լրատվական կայքին:

«ՉԻ». Չափազանց ուշագրավ է, որ այս հարցը հարցազրույցի վերջին հարցն է: Այսինքն՝ Մելքոնյանը սենսացիոն բացահայտում է անում, իսկ լրագրողը չի շարունակում հարցազրույցը, չի փորձում հավելյալ տեղեկություններ իմանալ: Ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ հանգամանքներում են զոհվել ռուս խաղաղապահները: Ինչո՞ւ ռուսական կամ հայկական կողմը չի բարձրաձայնել դրա մասին:

Անհասկանալի է:

Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել և դրա մասին բարձրաձայնումներ չլինեին: Ինչպե՞ս կարող էր պատահել, որ ռուսական կողմը չփորձեր դրա վերաբերյալ գոնե պարզաբանումներ ստանալ ադրբեջանական կողմից:

Այս պատմության մեջ մի բան այն չէ: Կամ Մելքոնյանն է ինչ-որ բան շփոթում, կամ առաջիկայում ականատեսը կլինենք, որ լրատվամիջոցից հերքում կպահանջեն:

Ամենավատն այն կլինի, եթե պարզվի, որ գործ ունենք իշխանական պատգամավորի՝ չստուգված տեղեկությունը հանրայնացնելու և տիրաժավորելու հետ: Թեպետ, եթե իշխանության ղեկավարը կարող է իրեն նման վրիպումներ թույլ տալ, պատգամավորը և լրագրողը անհամեմատ ավելի քիչ պատասխանատվություն ունեն: Իրենք էլ ներողություն կխնդրեն ու կանցնեն առաջ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   792 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ