...

Ղազինյանն իսկապես ապրում է դժոխքում

Ղազինյանն իսկապես ապրում է դժոխքում

«Կուտոյանի նկատմամբ որևէ քրեական գործ հարուցված չէր, նրա նկատմամբ հետախուզում չէր հայտարարվել, սակայն ինչ-որ ուժ նրան ստիպեց թողնել իր հեռանկարային ուսումը և վերադառնալ դժոխք՝ նոր Հայաստան։ Ի տարբերություն Կուտոյանի, Կոստանյանի նկատմամբ հարուցված է քրեական գործ, հայտարարված է միջազգային հետախուզում և նրան Հայաստան վերադարձնելու համար Հայաստանի նոր իշխանություններն առայժմ կիրառում են իրավական ճնշման գործիքներ։

Մի կողմ թողնելով Կոստանյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը, հարկ է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ այն, ինչ իր կյանքի գնով չտվեց Կուտոյանը, նույն ուժերը կփորձեն ստանալ Գևորգ Կոստանյանից»։

Սա հատված էր «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումից:

«ՉԻ». Եվ ահա այս խելքի ու բարոյականության տեր մարդիկ փորձում են քաղաքական հայտ ներկայացնել: Իրականում ղազինյանները ավելի շատ դիվերսանտի են նման, որ իրենց գործունեությամբ լրացուցիչ ատելություն են հաղորդում հին Հայաստանի տերերի հանդեպ:

Փաստորեն, այլևս չթալանելու, անպատիժ մարդկանց վրա կրակելու սովորությունից զրկվելը Ղազինյանի համար դժոխք է: Այլևս համալսարանը և մասնավորապես իրավաբանական ֆակուլտետը կոռուպցիոն ախտերից ազատելը Ղազինյանի համար վերածվել է դժոխքի:

Ղազինյանի բարոյականության հետ ամեն ինչ պարզ է: Նրան հանձնարարված է քաղաքական դիվիդենտներ հավաքել երիտասարդ տղամարդու մահվան դեպքի վրա: Բայց կաղում է նաև Ղազինյանի տրամաբանությունը: Եթե անցած 1.8 ամիսների ընթացքում Կուտոյանի վրա քրեական գործ չի հարուցվել, ի՞նչ ճնշումների մասին է խոսքը: Եթե թողել են, որ հեռանա Հայաստանից, ինչ ճնշումների մասին կարող է խոսք գնալ:

Եթե Ղազինյան կրտսերը մի քիչ ավելի լավ սովորեր համալսարանում և միայն հույսը չդներ հոր հովանավորության վրա, միգուցե ավելի որակյալ մանիպուլյացիաներ կաներ և այսքան ողորմելի վիճակում չէր հայտնվի: 

Ղազինյանը իսկապես ապրում է դժոխքում, նա ստիպված է առանց սրբագրումների տիրաժավորել հայկական լյուցիֆերների տեքստերը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   10660 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ