...

Գժերի ցուցակ է պետք

Գժերի ցուցակ է պետք

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանին զենք կվաճառի, եթե ՀԱՊԿ-ից դուրս գա. «Նախապայմանը, այո, իրանք ուզում են, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք»:

ՉԻ.- Լավ կլիներ, որ իշխանությունները մի հատ ցուցակ կազմեին՝ բաղկացած ՔՊ պատգամավորներից, մանր ու միջին տրամաչափի չինովնիկներից, հրապարակեին և հայտարարեին, որ ցուցակում ընդգրկված մարդկանց ասածը «ասնավանի» չէ: Կամ՝ նրանք անմեղսունակ են: Կամ իրենց երազանքները իրողության տեղ են դնում:

Որովհետև նման հայտարարությամբ ՔՊ-ական պատգամավորը հարվածի տակ է դնում հայ-ռուսական հարաբերությունները, էն էլ՝ էս նեղ մաջալին, անկախ նրանից, ամերիկացիները նման բան ասել ե՞ն, թե՝ ոչ:

Հետո հարվածի տակ է դնում հայ-ամերիկյան հարաբերությունները: Որովհետև ամերիկացիները խիստ կոնֆիդենցիալ բան են ասել իշխանություններին, սրանք բռնում, դա հրապարակայնացնում են: Հիմա սրանից հետո ԱՄՆ-ը ինչպե՞ս կարող է վստահել բացբերաններին: Հաջորդ անգամ պարզապես կուղարկեն համապատասխան տեղ, կասեն՝ մեր հետ բանակցությունների մասին ինչի՞ եք աշխարհով մեկ հայտնում: 

Սրանց համար արտաքին քաղաքականություն, գաղտնի բանակցություններ, ընդհանրապես գոյություն չունեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1933 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ