...

Գլխավոր քայլը՝ իշխանափոխության ճանապարհին

Գլխավոր քայլը՝ իշխանափոխության ճանապարհին

Այսօր «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացրել Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակի առջև, որի ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պահանջել է ԵՄ դեսպանի հրաժարականը:

 «Օր առաջ ձեզնից ազատվելով, գուցե Հայաստանում ԵՄ-ի հանդեպ վերաբերմունքը փոխվի»,- ասել է պատգամավորը:

«ՉԻ». Էդ Եվրամիության դեսպանն իսկականից արդեն համը հանում է: Օր ու արև չի տալիս ազգափրկիչ ընդդիմությանը: Ընդդիմադիրները երկու ամիս հզոր շարժում ձեռնարկեցին, միտինգներ, վրաններ, ճանապարհ փակել, բան չէր մնացել, հայ-հայ էր, փրկում էին Հայաստանն ու Արցախը, էն էլ էդ ԵՄ դեսպանը խանգարեց, ու բոլոր ծրագրերը տապալվեցին: Թաքուն փորում էր ընդդիմության տակը: 

Այնպես որ, հիմա իմաստ չունի պայքարել իշխանությունների դեմ, առավել ևս՝ պահանջել նրանց հրաժարականը, քանի դեռ ԵՄ դեսպանի հարցը լուծված չէ: Դրա համար պետք է ԵՄ դեսպանատան առջև վրաններ խփել, դրանք կահավորել նարդու և բլոտի սեղաններով ու անժամկետ ակցիա անցկացնել, մինչև դեսպանը հասկանա, որ Հայաստանում անելիք չունի: Հայոց հինավուրց հողը պիտի այրվի նրա ոտքերի տակ: Կամ՝ կոշիկների: 

Պետք է մայկաների խմբաքանակ արտադրել՝ «Հայաստանն առանց ԵՄ դեսպանի» կամ «Դեսպանը երբեք չի լինելու Հայաստանի տարածքում» մակագրություններով: ԵՄ դեսպանատան առջև պետք է 8,4 բալանոց խցանում առաջացնել: Ախր կյանքներս կերել է այդ դեսպանը, թող հիմա էլ իր կյանքը ուտեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5499 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ