...

Գնացել եք, որ ի՞նչ անեք

Գնացել եք, որ ի՞նչ անեք

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, թե ինչու են մասնակցում Կառավարության ծրագրին. «Այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու և դավաճան են, բայց այս ծրագրի քննարկմանը մասնակցելու ենք, որ ամբողջովին քողազրկենք»:

«ՉԻ». Երկաթյա տրամաբանություն է: Այսինքն՝ ընտրողները «Հայաստան» դաշինքին քվե են տվել, որ գնան խորհրդարան, Փաշինյանին հողատու ու դավաճան համարեն: Էդ կարելի էր նաև փողոցում անել կամ համակարգչի առջև նստած: Ձեր փոխարեն թող խորհրդարան գնային նրանք, ովքեր ավելի լուրջ ու հետևողական պայքար կմղեին իշխանությունների դեմ: 

Բայց չէ, մանդատը լավ բան է: Ընդհանրապես, անհասկանալի է՝ ինչպես կարելի է մարդուն դավաճան համարել, բայց գնալ, հետը նստել, քննարկել հարցեր, թեկուզ՝ քողազրկման նպատակով: 

Ասում էինք, չէ՞. ինչ ընդդիմությունը, ինչ իշխանությունը, մենակ իրար քողազրկելու են: Թե ասա՝ ձեր ի՞նչը պետք է քողազրկվի, բան չի մնացել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1412 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ