...

Գոնե դուք ձեններդ կտրեք

Գոնե դուք ձեններդ կտրեք

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը գրել է. «Խնդրում եմ փոխանցեք Գալստանյանին, որ ժամը 00:25 րոպե այն տարածքում, որտեղ բղավում են, իրենց իսկ հայրենակիցների երեխաներն են քնած, հիվանդ մարդիկ կան, անքնությամբ տառապող տարեց մարդիկ, ու անվերջ կարելի է թվարկել, թե ում անդորրն են խանգարում, ինչն անթույլատրելի է»:

«ՉԻ». Ռուս երգիծաբան Միխայիլ Զադորնովն էր պատմում, որ Իսպանիայի հյուրանոցներից մեկում ռուսների ընտանիք է ապրում: Կեսգիշերին նրանց համարում այնպիսի աղմուկ է լինում, որ կողքի համարից գերմանացիները գալիս են, ռուսների դուռը թակում են, ասում են՝ կեսգիշեր է, ձեր աղմուկից չենք կարողանում քնել, ամոթ է:

Ռուսներից մեկն էլ գերմանացիներին պատասխանում է՝ լավ կլինի, ձեններդ կտրեք, դուք մեր վրա ընդհանրապես առավոտը ժամը 4-ին եք հարձակվել:

Այնպես որ, Լուսինե Բադալյանին ու նրա թիմակիցներին խորհուրդ կտանք լռել: Իրենց փոխանցեք, որ 2018-ի հեղափոխության օրերին իրենք ոչ թե կեսգիշերին, այլ ամբողջ գիշեր շերեփներով, կաստրուլյաներով, վուվուզելներով սաղ Երևանով այնպիսի աղմուկ էին բարձրացնում, որ դրանից մինչև հիմա մարդիկ անքնությամբ են տառապում: 

Ու այդ մարդկանց մեջ տարեցներ էլ կային, երեխաներ էլ, հիվանդներ էլ: 

Այնպես որ, լռեք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   502 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ