ԱԺ քպ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor.am-ի հետ զրույցում ասել է. «Շոկային կարող են լինել բացահայտումները․ վարչապետը նախապատրաստում է ժողովրդին՝ մինչ փաստեր հրապարակելը»:
«ՉԻ». Բայց էդ ի՞նչ բացահայտումներ պիտի անի վարչապետը, որ մեզ շոկի մեջ գցի: Ոնց որ թե ինչ փաստեր կան, արդեն ասել է:
Հա, երևի փաստեր է հրապարակելու, որ Արցախը 3000 տարի ադրբեջանական տարածք է եղել: Չէ, սենց մի բան արդեն ասել է:
Իսկ միգուցե հայտարարի, որ Արարատ լեռը մինչև Նոյի Տապանը թուրքական ցեղերի արոտավայրն է եղել: Էս մեկը արդեն մի քիչ շոկոտ է:
Բայց կարող է փաստ հրապարակի, որ 1915 թվականին հայ ժողովուրդն իրականում ինքնացեղասպանվել է ու գցել թուրքերի ջեբը:
Թե չէ, ուրիշ արտառոց փաստ Փաշինյանից չենք սպասում: