...

Գործ կա

Գործ կա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Եվրախորհրդարանը պետք է հստակորեն քննադատեր Թուրքիայի ապակառուցողական դերը ԼՂ հակամարտությունում: Եվրոպական խորհրդարանը և առհասարակ ԵՄ-ն պետք է հորդորեն Թուրքիային զերծ մնալ նախապայմաններ առաջադրելուց, մասնավորապես, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելուց և դրանով ադրբեջանական շահերին ծառայելուց։ Ցավոք, ցայժմ երկխոսության ժամանակ թուրքական մտադրությունները եղել են իմիտացիա»:

«ՉԻ». Վատ չի: Նույնիսկ լավ է, որ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի օֆիսը պարբերաբար դասեր է տալիս եվրոպացիներին, բացատրում, թե նրանք իրենց որտեղ և ոնց պահեն: Կարևոր գործ են անում:

Ու քանի որ եվրոդաշնակները այսպես ուշադիր հետամուտ են լինում Հայաստանի ու Արցախի շահերին, մի հատ լավ գործ է կպել, կխնդրեինք դրանով էլ զբաղվել:

Բանն այն է, որ ռուսական РИА Новости գործակալությունը Ադրբեջանի բողոքից հետո ջնջել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը։ Այդ հարցազրույցը կայքում տեղադրելուց հետո Ադրբեջանը բողոքել էր, РИА-ն էլ նյութը հանել է:

Արդեն պատկերացնում ենք, թե ՀՅԴ Եվրոպայի գրասենյակը քննադատության ինչ տարափ է տեղալու РИА-ի, իսկ այդտեղից էլ՝ «ռիկաշետով» Ռուսաստանի վրա: Հայտարարության մեջ պետք է որ գրեն, օրինակ. «Ռուսաստանը պետք է հստակորեն քննադատեր Ադրբեջանին՝ իր լրատվամիջոցների հանդեպ ապակառուցողական գործելաոճ որդեգրելու համար»: 

Դե ձեզ տեսնենք, ձեզ տեսնենք:

Հ.Գ. Մեր հույսը ՀՅԴ Եվրոպայի գրասենյակն է, որովհետև մեզ համար անհայտ ու զարմանալի պատճառներով ՀՅԴ-ն Ռուսաստանում գրասենյակ չունի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1522 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ