...

Հարմարվեք նոր իրողություններին

Հարմարվեք նոր իրողություններին

«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Ազգային ժողովի արդեն փոխխոսնակ Հակոբ Արշակյանի կենսագրության կետերից մեկը, ասել է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած ջոկատը չի մասնակցել 2016 թվականի ռազմական գործողություններին: Ներկայիս կառավարության գործողություններում շատ փիառ կար, և այդ գործընթացը վերջին 3 տարում ակտիվացել է»:

«ՉԻ». Ոչինչ, ոչինչ, պրն Օհանյան: Հարմարվեք նոր իրողություններին: Բա գիտեք, մենակ դո՞ւք կարող եք 20 տարի ձեր փիառն անել: Ձեր առաջնորդն է, չէ՞, ավելի քան 20 տարի իրեն վերագրել արցախյան պատերազմի բազմաթիվ գործողություններ, որոնց հետ ընդհանրապես կապ չի ունեցել:

Ձեր առաջնորդն է, չէ՞, իր ինքնակենսագրականներում, վարձկան պատմաբանների գրքերում նշում, թե մեն-մենակ Շուշի է ազատագրել, թաքուն Քարվաճառ ու Աղդամ գրավել: 

Ձեր առաջնորդն է, չէ՞, տարիներ շարունակ նսեմացրել արցախյան պատերազմի հաղթանակների իրական ճարտարապետների դերն ու նշանակությունը: Մի մասին Ղարաբաղ հանձնող է համարել, մի մասին՝ դավաճան: Ու այդ փիառի ու հակափիառի մի մասնակիցն էլ դուք եք եղել:

Հիմա ի՞նչ է եղել, թող ՔՊ-ն էլ իրեն վերագրի ինչ-որ բաներ: Թող ՔՊ-ականներն էլ իրենց կենսագրություններում նշեն, թե մասնակցել են արցախյան պատերազմին, ռազմական գործողություններին: Ոնց Ռոբերտ Քոչարյանն է իրեն վերագրել չեղած բաներ, այնպես էլ թող ուրիշները անեն: Արժեք զմիմեանս:

ՎԱՐԿԱՆԻՇ

   842 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ