...

Գլուխները պատին տալու ժամանակները

Գլուխները պատին տալու ժամանակները

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով Սերժ Սարգսյանի հարցաքննվելու հանգամանքին, ասել է. «Երեկ որոշ շրջանակներ իրենց թույլ տվեցին ասել և շրջանառել այնպիսի ստեր, որոնք չէր համարձակվել ասել անգամ Վարդապետյանը, այսինքն՝ իրենք եղան Փաշինյանից ավելի Փաշինյան՝ փորձելով նախագահի հարցաքննվելու փաստը ներկայացնել ինչ-որ աբսուրդային լույսի ներքո: Իսկ բուն տարածված տեղեկության հետ կապված պետք է ասեմ, որ գլուխը պատին է տվել ցանկացած անձ, ով հանդգնի կասկածել նախագահ Սարգսյանի արժանապատվության ու մարտական ընկերների կողքին կանգնելու հատկանիշների վրա»:

«ՉԻ». Լսո՞ւմ եք, հարգելի քոչարյանականներ, գլուխներդ պատով եք տվել: Հայկ Մամիջանյանը ձեզ նկատի ունի:

Երեկ մենք էլ նկատեցինք, որ որոշ շրջանակներ Սերժ Սարգսյանին գործ տվող էին համարում, Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք տվող, նույնիսկ մի երկուսը կասկածներ էին հայտնել, որ Սերժը Նիկոլի հետ գործարքի է գնացել:

Բայց ոչ մեկը չի ասում, որ Սեյրան Օհանյանի գործով հիմնական ցուցմունք տվողներն այն մարդիկ են, որոնք կանգնած են Քոչարյանի կողքին: Կամ կանգնած են եղել:

Այնպես որ կոնկրետ այս դեպքում Սերժ Սարգսյանի վրա «բոչկա» գլորողները սկզբից թող իրենց մեջ փնտրեն իրական «գործ տվողներին»:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1698 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ