...

ՔՊ վարչության անդամների ատեստավորման թեստերը

ՔՊ վարչության անդամների ատեստավորման թեստերը

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 18-ին տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որի ընթացքում էլ ընտրվելու է կուսակցության վարչության կազմը։ Մեր տեղեկությունների համաձայն՝ որպեսզի քվեարկության ընթացքում ավելորդ լարվածություն չստեղծվի և կուսակցության տարբեր թևերի միջև իրավիճակն ավելի չսրվի, որոշում է կայացվել քվեարկության փոխարեն թեստավորել թեկնածուներին և արդյունքում՝ առավելագույն միավորներ հավաքածներին նշանակել վարչության անդամ։ Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել թեկնածուներին ներկայացվելիք հարցաշարից մի հատված, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

․․․ Հարց 11․ Արցախը․․․

Ա․ Հայաստան է, և վերջ,
Բ․ Ադրբեջան է, և վերջ,
Գ․ Ադրբեջանի «Արևելյան Զանգեզուր» տնտեսական շրջանի մի մասն է,
Դ․ Մենք այդպիսի միավոր չենք ճանաչում։

Հարց 12․ Բոլոր բարձրաստիճան զինվորականներին պետք է պատասխանատվության ենթարկել․․․  

Ա․ Պետական դավաճանության մեղադրանքով,
Բ․ Հրազենի կիրառմամբ այլ երկրների քաղաքացի հանդիսացող անձանց կյանքին և առողջությանը էական վնաս հասցնելու հոդվածով,
Գ․ Պետական միջոցները վատնելու հոդվածով,
Դ․ Բոլոր պատասխանները ճիշտ են։

Հարց 13․ Իսկական ՔՊ-ականը պետք է Նիկոլ Փաշինյանի․․․  

Ա․ Դիմանկարը կախի աշխատասենյակի պատին,
Բ․ Տիկնոջ հիմնադրամի համար պարբերաբար դոնորներ ապահովի,
Գ․ Որոշ մարմնամասեր ուտելու քաղաքական կամք դրսևորի,
Դ․ Բոլորը միասին։

Հարց 14․ Ավարտեք հայտնի բանաստեղծության տողը․ «Ես մենակ չեմ, մենակ չեմ, ․․․»։

Ա․ Մենակ չեմ,
Բ․ Մենակ ես չեմ,
Գ․ Շատվոր ենք,
Դ․ Ես որ ասում եմ ես՝ Արուսը հետս ա։

Հարց 15․ ՔՊ իսկական Առաջնորդը պետք է բացի․․․

Ա․ Խաղաղության դարաշրջան,
Բ․ Զանգեզուրի միջանցք,
Գ․ Հաշվեհամարներ շվեյցարական բանկերում,
Դ․ Բոլորը միասին։

Հարց 16․ 44-օրյա պատերազմի և կապիտուլյացիայի հիմնական մեղավորն է․․․

Ա․ Լևոն Տեր-Պետրոսյանը,
Բ․ Ռոբերտ Քոչարյանը,
Գ․ Սերժ Սարգսյանը,
Դ․ Բոլորը միասին։

Ցավոք՝ հարցաշարն այստեղ ընդհատվում է։ Բայց, մեր տեղեկությունների համաձայն, հարցերի 60 և ավելի տոկոսին ճիշտ պատասխանողների պարգևավճարները կավելանան 25 տոկոսով, 80 և ավելի տոկոսի դեպքում՝ 50 տոկոսով, իսկ բոլոր հարցերին ճիշտ պատասխանածները կնշանակվեն նախարարներ և գեներալներ՝ այբբենական կարգով։ Իսկ ահա հարցերի կեսից ավելիին սխալ պատասխանածները կհայտարարվեն հեղափոխության թշնամիներ՝ անձնական ունեցվածքի բռնագանձմամբ։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   633 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ