...

Հասկացողին մին ասա

Հասկացողին մին ասա

Հանրային Խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը գրել է. «Փաստորեն, Լևոն Տեր-Պետրոսյանին վերջին ամիսներին հետաքրքրեց միայն Կանադայի քաղաքացու և Ալեն Աիմոնյանի միջև թուքումուրը, և Կաթողիկոսի «անժամկետ հայրական հակասահմանադրական հորդորի» աստվածաբանական ասպեկտները....

Եվ ոչ մի խոսք, թե ինչու ռուս եղբայրը արցախահայությանը չի փրկում ցեղասպանությունից, ինչպես 2008-ին ինքը որակեց Ռուսաստանի գործողությունները Հարավային Օսեթիայում, 

Եվ ոչ մի խոսք այն մասին, թե ինչու էր անցած տարիներին հորդորում լուծումները փնտրել Մոսկվայի ուղեծրում ու թե ինչու միայն աղետներ են գալիս այդ ուղեծրից»:

«ՉԻ». Մեզ թվում է, որ այսօրվա զարգացումների վերաբերյալ ոչ ոք այնքան մանրամասն ու հանգամանալից չի խոսել, որքան Լևոն Տեր-Պետրոսյանը: Քառորդ դար է, մեռավ խոսելով: Զգուշացրել է, ահազանգել է, պարզաբանել է, կանխատեսել է, լուծումներն էլ առաջարկել է, ներկայացրել է: 

Բանի տեղ դրե՞լ եք: Չէ: Հիմա եկել, մուննաթ են գալիս, թե ինչի չի խոսում ռուսների արածների մասին: Գնացեք, էդ մարդու հարցազրույցները, հոդվածները, ասուլիսները կարդացեք: Ռուսների, Ռուսաստանի և Արցախի հարցի հետ կապված թեմաները ծամել, դրել է ձեր բերանները, 2 տարի առաջ, 5 տարի առաջ, 10 տարի առաջ: Լսե՞լ եք, կարդացե՞լ եք, ծանո՞թ եք: Եթե չէ, գնացեք, կարդացեք, եթե այո, նորից կարդացեք, ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի ու մուննաթների պատասխանները կգտնեք: Դրանից ավել ի՞նչ ասի: 

Այս իշխանությունները երբ որ պիտի Առաջին նախագահի ասածներին ականջալուր լինեին, փոխարենն ինչ-որ զրոյական կետեր էին հայտնագործում, որի արդյունքում Հայաստանն ու Արցախը զրոյական կետի հանգեցրին: Այդտեղից սկսեք. հարցրեք, թե Տեր-Պետրոսյանին գոնե մի անգամ կարո՞ղ եք լսել ու հասկանալ: Ջհանդամ, թող դա էլ լինի ձեր զրոյական կետը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1489 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ