ՀԷՑ-ը պաշտոնապես տեղեկացրել է, որ հունվարի 2-ի ժամը 13-ի դրությամբ Հայաստանում ամբողջովին հոսանքազրկված են 6 քաղաքներ և 54 գյուղեր։
Բայց մտահոգվելու կարիք, բնականաբար, չկա։ Ավելին՝ սա, մեծ հաշվով, դրական երևույթ է։ Առանց էլեկտրականության մնացած բոլոր այն համայնքները, որոնք նախորդ ընտրություններում ձայն չեն տվել ՔՊ-ին, հիմա պատժվում են դրա համար, իսկ որոնք ձայն են տվել ՔՊ-ին բայց հոսանք չունեն՝ հրաշալի հնարավորություն ունեն սեփական մաշկի վրա զգալ «Իրական Հայաստանը» և իրենց ուղեղների բոլոր սակավաթիվ բջիջներով ըմբոշխնել այն։
Փոխարենը՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը խոստացել է առաջիկա օրերի ընթացքում մի քանի ժամով վերականգնել այն երեք համայնքների էներգամատակարարումը, որոնք Նիկոլ Փաշինյանի ամանորյա «բարլուսախառը լայվի» տակ առավելագույն լայքեր կդնեն։ Մյուս համայնքների բաժանորդներին ՀԷՑ-ը հորդորում է անպայման մասնակցել Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի մատուցած պատարագին և ջերմորեն աղոթել հոսանքի վերականգնման համար։