...

Հայաստանի քաղցկեղն ու դաշնակների մետաստազները

Հայաստանի քաղցկեղն ու դաշնակների մետաստազները

Yerkir.am-ը հայտնել է, որ ևս 28 գիտնական միացել է 80 «մտավորականների» տարածած հայտարարությանը, որտեղ միջազգային հանրությանը և Մինսկի խմբի համանախագահներին կոչ էր արվում անհապաղ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացը վերսկսելու և Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար:

Ուրեմն, նայում ենք այս նոր միացածների ցանկը: Բոլորը՝ առանց բացառության, պատմաբաններ են: Ավելի ճիշտ՝ մասնագիտությամբ պատմաբաններ են: Սա պատահական չէ: Դաշնակցությունը Հայաստանի անկախացումից հետո երկրում տնավորվելու համար շեշտը դրել է հենց կրթական համակարգն իր ձեռքը վերցնելու և այն պահելու վրա: Եվ պատահական չէ, որ 1998-ի հեղաշրջումից հետո կրթության նախարարների մեծ մասը դաշնակ է եղել: Եվ պատահական չէ, որ բուհերի պատմագիտական ֆակուլտետների ղեկավարների մեծ մասը նույնպես դաշնակներ են: Միայն այդ ճանապարհով ՀՅԴ-ն կարող էր պատմությունը դարձնել իր փառաբանման, հայ ժողովրդի համար կործանարար և աղետալի հետևանքներ ունեցած գործունեության կոծկման, փաստերի խեղաթյուրման, իր գաղափարական հակառակորդների փնովման, զրպարտությունների մարտադաշտ:

Այսպես, տարիներ շարունակ, քաղցկեղի պես մետաստազները տարածել են կրթական համակարգում և սրա աղետալի հետևանքները մենք տեսել ենք, տեսնում ենք ու դեռ շատ երկար ենք տեսնելու: 

Ուշադրության արժանի է նաև այն, թե դաշնակցական այս մամուլը պատմաբանների հայտարարության վերաբերյալ ինչ է գրել. «Լ. Տեր-Պետրոսյանն, ըստ էության, ուղղակի և անուղղակի կերպով կրկնում է իր գաղափարական ժառանգորդ, թուրք-ադրբեջանական շահերն արտահայտող Փաշինյանին՝ հայտարարելով, թե, իբր, «հակառակորդների կողմից վերջին պատերազմի սանձազերծման պատրվակներից մեկն էլ Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի կազմակերպած հոխորտալից, ըստ էության, սադրիչ գիտաժողովն էր՝ նվիրված Սևրի պայմանագրի 100-ամյակին»:

Սա գրում է այն քաղաքական ուժի «ռուպորը», որը 1920 թվականին թուրք-ադրբեջանական շահերն արտահայտող պայմանագիր է կնքել թուրքերի հետ՝ վերջիններիս ու ադրբեջանցիներին հանձնելով մեր հայրենիքի մեծ մասը: Դա ո՛չ Լևոնն է արել, ո՛չ Նիկոլը: Մի ուժ, որը թուրքերի շահերն արտահայտող կոալիցիա է կազմել երիտթուրքերի հետ: Մի ուժ, որն իր քայլերով ու գործողություններով միայն արագացրել է 1915թ. Ցեղասպանությունը, թուլացրել հայ ժողովրդի դիմադրողականությունը: Նվեր նվերի ետևից արել են թուրքերին, բայց դրա մասին պատմության դասագրքերում ոչինչ չեք տեսնի: Մի ուժ, որի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը 2020թ. աղետալի պատերազմից հետո հայտարարեց, թե իրենք էլ չէին ընդունի Լավրովի պլանը՝ դրանով իսկ գաղափարական աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին: 

Ո՞ր մեկը ասես: Ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենը, որոնք բացառապես փաստեր են, որ գրում ես, սրանք վայնասուն են բարձրացնում, թե ո՞նց եք այդպես արտահայտվում ազգային ուժի մասին, նեղվում են, ծանր են տանում: Բայց իրենց կարելի է իրենց պես չմտածողների մասին զառանցել: Ասում ենք՝ ՀՅԴ-ն մենակ երկու բան է կարողանում լավ անել. քաջաբար հանձնել ու նաիրիհունանյաններ բուծել, էլի հիստերիայի մեջ են ընկնում: Հա, ճիշտ է, մի բանում էլ են հմուտ. հյուրանոցների և մոթելների բիզնեսում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1381 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ