...

Հայցը պետք է հարստացնել ապացուցողական բազայով

Հայցը պետք է հարստացնել ապացուցողական բազայով

Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ հայցը լսելու համար «ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառով»,- հաղորդում է The Jerusalem Post-ը:

Ինչպես նշում է թերթը, Բաքվին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը ներկայացրել է իսրայելցի ակտիվիստ էլի Ջոզեֆը, որն այդ կապակցությամբ հացադուլ է հայտարարել։ Որպես ապացույց՝ Ջոզեֆը լրատվական հաղորդագրություններ է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զենքի 60 տոկոսը ստացվում է Իսրայելից, ինչպես նաև վկայություններ, որոնց համաձայն՝ ԼՂ հակամարտության ներկայիս սրացումից մի քանի օր առաջ Իսրայելը զենք է տեղափոխել Ադրբեջան։ Նա նաև ներկայացրել է Amnesty International-ի լրատվական ռեպորտաժներն ու զեկույցը՝ ապացուցելով, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանն իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում։ Նախագահող դատավոր Յոսեֆ Էլրոնը հայտարարել է, որ Ջոզեֆի ներկայացրած ապացույցները գրեթե ոչինչ չեն ապացուցում այն մասին, որ իսրայելական զենքը ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվում է հայերի դեմ։ Նրա խոսքով՝ ապացույցները մատնանշում են միայն այն, որ Իսրայելը զենք է վաճառել Ադրբեջանին, որոնք գուցե պահվում են պահեստում կամ պահուստում՝ միայն պաշտպանական նպատակներով:

Բացարձակ պետք չէ վհատվել: Հակառակը, պետք է շարունակել այս ուղղությամբ աշխատանքը: Այստեղ է, որ սփյուռքը և Հայաստանի կառավարությունը կարող են մեկտեղել իրենց ջանքերը և հաջողության հասնել:

Սփյուռքը՝ հատկապես նրա ազդեցիկ կառույցները, պետք է այս գործի համար վարձեն աշխարհի ամենալավ փաստաբանական գրասենյակներին: Շատ տեղին և օգտակար կլինի, եթե փաստաբանները հրեա լինեն: Դա լրացուցիչ հետաքրքրություն կհաղորդի դատական գործընթացին:

Հայաստանի կառավարությունը իր հերթին այդ փաստաբաններին պետք է տրամադրի իսրայելական զենքի գործածման բոլոր ապացույցները: 2016 թվականից սկսած մեծ ապացուցողական բազա է հավաքվել, և հիմա դա հանրայնացնելու ժամանակն է:

Կոնկրետ փաստ է, որ Ստեփանակերտը ռմբակոծելիս օգտագործվել է Lora տեսակի հրթիռ: Այսինքն՝ ոչ թե զինված ուժերին, այլ խաղաղ բնակիչներին ռմբակոծել են իսրայելական հրթիռներով:

Գուցե դատական գործընթացը հենց հիմա արդյունքներ չտա, սակայն այն պետք է սկսել, որ գոնե հետագայում ահագին բարդանա ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցությունը:

Սփյուռքում մեր հայրենակիցներն իրենց բողոքի ակցիաների ժամանակ անպայման պետք է ունենան պաստառներ այն իսրայելական կոնցեռների ղեկավարների նկարներով, որոնք մահաբեր զենք են տրամադրում ահաբեկիչներին: Նույնը՝ այն իսրայելական քաղաքական գործիչների, որոնք մութ գործարքների մեջ են Ալիևի կլանի հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   974 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ