...

Հայի ետին մռմռոցը

Հայի ետին մռմռոցը

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրել է. «Դավաճանների հետ համախմբման կոչ կարող են անել դավաճանները, լրտեսները, միաբջիջները և Լևոն Տեր-Պետրոսյանը»:

ՉԻ.- Ունիկալ տեսակ են Իշխանյանները: Աշխարհն աշխարհով, սրանք իրենց՝ մռմռոցով:

Չի էլ հասկանում, որ սրանով դավաճան է համարում Ռոբերտ Քոչարյանին, որի շուրջ համախմբվելու կոչ է արել Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո:

Նույն տրամաբանությամբ դավաճան է Սերժ Սարգսյանը, քանի որ Առաջին նախագահը նրա շուրջ համախմբվելու կոչ է արել 2016-ի ապրիլյան պատերազմից ժամանակ, դրանից հետո բանակցային գործընթացում:

Իսկ երբ Տեր-Պետրոսյանը վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին համախմբվելու կոչ արեց, ըստ հերթական Իշխանյանի, դա դավաաճանների հետ համախմբվելու կոչ էր: 

Որտեղի՞ց հասկանա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2319 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ