...

Այս հարցում անզոր ենք

Այս հարցում անզոր ենք

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկիի հարցազրույցին, որտեղ վերջինս մեկնաբանում է հայ-ադրբեջանական հարաբերությունները, գրել է. «Ամեն երկիր նմանվում ա իրա առաջնորդին։ Սատանովսկին դիպուկ նկատել ա, որ Հայաստանի այսպես կոչված առաջնորդին Հայաստանը չի հետաքրքիր, այլ հենց ինքը։ Ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանին Հայաստանը հետաքրքիր չի, այլ հետաքրքիր է Լևոն Տեր-Պետրոսյանը»:

«ՉԻ». Սա, իմիջիայլոց, հոգեբաններն անվանում են օբսեսիվ-կոմպուլսիվ ընկճախտ, առկա է նաև հետապնդվողի պարանոյա: Երբ մարդը շրջապատի, աշխարհի, տարբեր իրավիճակների զարգացումներն ընկալում է կոնկրետ առարկայի, մարդու, ուժի միջամտության արդյունք:

Իշխանյաններից այս մեկն աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ կապում է Տեր-Պետրոսյանի հետ: Դա հոգեբանական կախվածություն է, որը կարող է երբեք չանցնել: 

Մի քանի օրինակ բերենք. եթե Խերսոնում ուկրաինացիները լայնածավալ հարձակում գործեն, Իշխանյանը դա բացատրելու է նրանով, որ Առաջին նախագահը 1991 թվականին խաբել է ժողովրդին: 

Եթե Երևանում ձյուն գա, դա պայմանավորված կլինի նրանով, որ Լևոնը 1994-ին չկարողացավ կապիտուլյացիա պարտադրել թշնամուն: 

Եթե Հնդկաստանը զենք մատակարարի Հայաստանին, հասկանալի է, պատճառն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը թուրքական օրակարգ է սպասարկում:

Մնացածը՝ հոգեբանների գործն է: Էս ինչ որ նշեցինք, անվճար էր, չենք ուզում խփել հոգեբանների բիզնեսին: Բուժումները, թերապևտիկ կուրսերը թող իրենք նշանակեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   671 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ