...

Նոր մասնագիտություն

Նոր մասնագիտություն

Արցախի նախկին արտգործնախարար, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Թվիթերի իր էջում գրել է. «Ղարաբաղը ներկայացնելու համար պետք է այն իմանալ, զգալ, այստեղ ունենալ ընկերներ, արմատներ, գերեզմաններ..»:

Արձագանքելով այս գրառմանը՝ լրագրող և ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրել է. «Շուռ տված Լևոն Տեր-Պետրոսյան. երբ չգիտես էլ ինչ հեքիաթ պատմես քաղաքական թիմիդ պերճանքի համար, բառակազմություններ ես ստեղծում, թե որ հայը, որտեղի համար կարա պատասխանատու լինի»:

«ՉԻ». Ամենահետաքրքիրն այն է, որ Թուրքիայում ուժեղ երկրաշարժ եղավ, ընդ որում՝ երկու անգամ, և Իշխանյաններից ոչ ոք դա չկապեց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Քանի շաբաթ է անցել: Շատ էինք զարմացել:

Թե չէ այսպես նորմալ է. Արցախի նախագահի խորհրդականը բան է գրում, Իշխանյանը դա հաջողացնում է մեկնաբանել՝ Առաջին նախագահի անունը տալով: Ու այսպես արդեն 30 տարի, սերնդեսերունդ էս մարդիկ մենակ դրանով են զբաղված: 

Նույնիսկ կարելի է նրանց ներկայացնել ոչ թե որպես իրավապաշտպան, ռեժիսոր, լրագրող, եսիմինչ, այլ լևոնագետ: Ավելի շուտ՝ լևոնատգետ: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   891 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ